Դորտմունդի «Բորուսիա»-ն փոխարինող է փնտրում Ռոբերտ Լևանդովսկիին, ով պաշտոնապես պայմանագիր է ստորագրել «Բավարիա»-ի հետ և մյունխենյան ակումբ է տեղափոխվելու 2014թ. ամռանը:
Kicker-ի փոխանցմամբ՝ լեհ հարձակվողին կարող է փոխարինել «Աստոն Վիլա»-ի բելգիացի ֆուտբոլիստ Քրիստիան Բենտեկեն:
Անգլիական ակումբն իր հարձակվողի տրանսֆերի դիմաց պահանջում է 20 մլն ֆունտ: Բենտեկեի ծառայություններով հետարքրքվում են նաև Լոնդոնի «Արսենալ»-ը, «Չելսի»-ն ու «Տոտենհեմ»-ը:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Բենտեկեն անցկացրել է 15 խաղ ու խփել 4 գոլ:









































