Մադրիդի «Ռեալ»-ի մարզիչ Զինեդին Զիդանը ընդգծել է, որ իրեն դուր է գալիս թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնականի պաշտոնը:
Ֆրանսիացին ֆուտբոլիստի կարգավիճակում հասցրել է աշխատել իտալացի մասնագետի հետ, որը գլխավորում էր Թուրինի «Յուվենթուս»-ը: Անչելոտիի նախորդի` Ժոզե Մոուրինյոյի օրոք Զիդանն «Արքայական ակումբ»-ում զբաղեցրել է մարզական տնօրենի պաշտոնը:
«Անչելոտիի հետ ամեն ինչ հեշտ ստացվեց: Մենք հեռախոսով զրուցել ենք նրա` «Ռեալ»-ը գլխավորելուց մի քանի օր առաջ: Մենք անմիջապես հստակեցրինք իմ պարտականությունների շրջանակը: Ես չէի կարող մտնել այնպիսի մարզչի գլխավորած շտաբ, որի հետ ծանոթ չեմ: Օրինակ` ես երբեք չէի կարող աշխատել Մոուրինյոյի մարզչական շտաբում: Բացի այդ, նա արդեն ուներ օգնական»,- Զիդանի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:








































