Sunday, 05 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Սա իմ մարզչական կարիերայի լավագույն տարիներից մեկն էր, եթե ոչ լավագույնը. Աբրահամ Խաշմանյան. Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի և «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն 1in.am Sport-ի հետ զրույցում նշեց, որ 2013 թվականն իր մարզական կարիերայի լավագույն տարիներից էր: Խաշմանյանն ամփոփեց տարին:

«Ինձ համար, որպես մարզիչ, կարող եմ տարին հաջող համարել, որովհետև բավականին իրադարձություններ եղան: Կարծում եմ՝ սա իմ մարզչական կարիերայի լավագույն տարիներից մեկն էր, եթե ոչ լավագույնը:

«Արարատ»-ը խուսափեց վերջին տեղից և չլքեց Բարձրագույն խումբը: Դա փոքրիկ հրաշք էր: Դրանից հետո «Արարատ»-ը սկսեց նախապատրաստական շրջանը, իսկ հիմա առաջին տեղում է: Դա էլ կարելի է մեծ նվաճում համարել:

Եթե տեսնենք, թե «Արարատ»-ը որտեղ է եղել վերջին տարիներին և ինչ ֆուտբոլ է խաղացել, և որտեղ է հիմա, ապա կարող ենք նկատել, որ տարբերությունն աչքի է զարնում:

Ես նշանակվեցի Մ-19 հավաքականի մարզիչ, որը լավ ելույթ ունեցավ, որից հետո նշանակվեցի երիտասարդականի մարզիչ: Սա էլ էր բավականին մեծ առաջընթաց իմ մարզական կարիերայում: Շատ կարևոր էր նաև այն, որ ես ստացա ՊՐՈ արտոնագիր, որն ինձ համար շատ մեծ նշանակություն ունի:

2014-ին սպասելիքներն այն են, որ «Արարատ»-ը պահպանի առաջատարի դիրքը, իսկ հակառակ պարագայում գոնե Եվրալիգայի որակավորման փուլի ուղեգիր ձեռք բերի: Սա մեծ առաջընթաց կլինի: Արդեն կան տեղացի նորեկներ: Ինձ խոսք են տվել, որ լեգեոներներ նույնպես կլինեն, որոնք կմիանան Չերնոգորիայում:

Երիտասարդական հավաքականի հետ ունեմ երկու խաղ և ցանկանում եմ, որ այդ երկու խաղերում էլ հաղթենք: Ամանորը տարվա ամենալավ տոնն է: Բոլորն են պատրաստվում դրան: Բայց ինձ համար ավելի կարևոր է սպորտը: Հունվարի 5-ից սկսում ենք մարզումները և այդտեղ է իմ ամբողջ ուշադրությունը (ժպտում է):

Առաջին հերթին մեր հայ ժողովրդին կմաղթեմ առողջություն, երջանկություն: Մարզիկներին կմաղթեմ հաղթանակներ, թող զերծ մնան վնասվածքներից, իսկ «Արարատ»-ին կմաղթեմ չեմպիոնություն: Ազգային հավաքականին մաղթում եմ միմիայն առաջընթաց: Հավաքականից սպասում են մեծ հաղթանակներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում