Monday, 29 04 2024
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններ
Չկա համաժողովրդական շարժում, խմբակներ են, որոնց նպատակը ցնցումներ և պատերազմ հրահրելն է
16:09
Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից
Իշխանության գործողությունները վտանգավոր են․ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու
15:45
Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը
15:30
Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap
Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ․ ԶԼՄ-ներ
Երեւանի կատարյան «ուքի-էնդը»
14:50
Չինաստանի նախագահը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
ԱՄՆ-ն 5 անօդաչու է խփել կարմիր ծովում
14:13
Ճամփորդություն դեպի վիրտուալ աշխարհ. Ամերիաբանկի թվային տաղավարը՝ Career City Fest 2024-ում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան որոշել է հեղուկ գազ գնել ամերիկյան ExxonMobil-ից
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Ձերբակալությունների աճը կակած է հարուցում. մարդուն ասում են` դե խոստովանիր, թե չէ կձերբակալե՞նք
ՀՀ ԱԳ նախարարն ու Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահն անդրադարձել են աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին ինչու՞ էր հեռախոսով խոսում
Դատախազը մանրամասնում է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից, Ծառուկյանից, Խաչատրյանից
Դատարան ուղարկված գործերի թիվը կրկնակի ավելացել են նախորդ տարվա համեմատ․ Աննա Վարդապետյան
Նոր մանկապարտեզների կառուցման ավարտին ենք՝ անձնական հսկողության տակ պահե՛ք. Ավինյանը՝ փոխքաղաքապետին
Հասկանանք՝ որտեղ են պտտվում մեր նախագծերը, որ տեղ չեն հասնում. Ավինյան
Մասնակցե’ք «Ազարյանի» մարզադպրոցի կառուցման մրցույթներին. Ավինյանը հորդորում է շինընկերություններին
13:00
«Թվային Ջուղա Ցանցը» համահայկական կենտրոն է գործարկում մետավերսում՝ Fastexverse վիրտուալ հարթակում
«Մետրոպոլիտենի» լուսավորությունը, թարմացրել ենք, ուշադրություն դարձրեք, սիրելի՛ երևանցիներ. Ավինյան
12:45
Բլինքենը սկսել է մերձավորարևելյան հերթական ուղևորությունը՝ ժամանելով Սաուդյան Արաբիա

«Եթե Հայաստանը հրաշքով պահպանի իր քվոտան ՀԱՊԿ-ում, ապա ինչ-որ տեղ քաղաքականապես թանկ է վճարել»․ պե՞տք է Երևանը պնդի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Բելառուս-1» հեռուստակայանին տված բացառիկ հարցազրույցում օրերս անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին։ «Մեր դիրքորոշումը պարզ է և հասկանալի, մենք ժամանակին առաջարկել ենք այլ թեկնածուներ այդ պաշտոնում», – ասել է Լուկաշենկոն և հավելել. «Բայց մեզ չլսեցին, իսկ այսօր արդեն բոլորն ընդունում են, որ Լուկաշենկոն ճիշտ էր»։

Նրա փոխանցմամբ՝ ինքն ու Պուտինը փորձել են ավելի խոր ենթատեքստում ըմբռնել խնդիրը և այն դիտել՝ հաշվի առնելով Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած կառավարության վարած քաղաքականությունը: Մամուլում շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն, և որի շուրջ նաև մտահոգություն էր հայտնել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ Հայաստանը չի կարողանա պահպանել իր քվոտան և Խաչատուրովին մեկ այլ թեկնածուով փոխարինելու հնարավորություն չի ունենա։ Հիշեցնենք՝ կառույցի գլխավոր քարտուղարը՝ հերթագայության կարգով Հայաստանի ներկայացուցիչ Խաչատուրովը, ներկայումս 2008-ի Մարտի 1-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Նա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է երեք տարով հաստատվել 2017-ի ապրիլի 14-ին:

Ռուսաստանցի քաղաքագետ, REGNUM գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ կան լուրջ տեղեկություններ այն մասին, որ Հայաստանը չի պահպանի իր քվոտան, և այդ պաշտոնը կփոխանցվի Բելառուսին։ Մեր այն հարցին, արդյոք Հայաստանը հիմա կարող է ինչ-որ բան անել իր քվոտան պահպանելու համար, Կոլերովը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ Հայաստանն այդ ուղղությամբ ինչ կարող էր, արդեն արել է՝ ամենաբացասական իմաստով։ Հայաստանը ցուցաբերեց արհամարհանք միջազգային կառույցների ամենապարզ կանոնների նկատմամբ։ Հայաստանն ազատ էր հետ կանչել Խաչատուրովին, նշանակել նոր մարդ, բայց Հայաստանը նախընտրեց սկանդալը։ Ցանկացած միջազգային կազմակերպության համար այսպիսի սկանդալն անընդունելի բան է»։ Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ կառույցի ղեկավարի նկատմամբ քրեական գործ հարուցելը լուրջ սկանդալ է համարվում։

Մոդեստ Կոլերովը շարունակում է. «Եթե հրաշք կատարվի, և Հայաստանը ինչ-որ հրաշքով պահպանի այդ տեղը, ապա դա կնշանակի, որ Հայաստանը ինչ-որ տեղ ինչ-որ հարցով քաղաքականապես շատ թանկ է վճարել։ Այն իրավիճակը, որ Հայաստանը ստեղծեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ՝ լավ ելքի հնարավորություն չի թողնում»։

Մեր այն հարցին, թե ի՞նչ հնարավոր տեղերում կարող է Հայաստանը քաղաքականապես թանկ վճարել այդ պաշտոնը պահպանելու համար, Մոդեստ Կոլերովը պատասխանեց. «Չեմ կարող ասել։ Բայց կրկնում եմ, եթե Հայաստանը պահպանի այդ պաշտոնը, ապա ինչ-որ տեղ գաղտնի դրա համար ինչ-որ բանով վճարել է»։

ՄԱՀՀԻ հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, սակայն, Հայաստանը պետք է պնդի իր իրավունքը և անպայման թեկնածու առաջադրի։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Սաֆարյանը նշեց. «Հայաստանը պարտադիր պետք է իր նոր թեկնածուին ներկայացնի։ Իհարկե, որևէ երկիր որևէ թեկնածություն առաջադրելու առումով պետք է նկատի ունենա, որ տվյալ թեկնածուի անձն ընդունելի լինի բոլորի համար։ Ի վերջո՝ նա միայն մեկ երկրի շահերով չի առաջնորդվելու, տեսականորեն գործելու է դաշինքի շահերից ելնելով։ Լավ կլինի, որ իսկապես նման իրավիճակներում խաղի կանոնը դա լինի, որ տվյալ թեկնածուն ընդունելի լինի կամ առարկության տեղ չտա այլ երկրների մոտ։ Ես կարծում եմ՝ Հայաստանը կարող է գտնել այնպիսի ռազմական գործիչների, որոնք հավուր պատշաճի ներկայացնեն Հայաստանը և առարկության տեղիք չտան»։

Սաֆարյանը հավելում է՝ ցավոք սրտի, Խաչատուրովը երբեք այդ անձը չի եղել. «2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո անգամ ռուսական մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որտեղ նշվում էր, որ այնքան էլ ցանկալի չէ Հայաստանի կողմից թեկնածու առաջադրելը։ Ոչ պաշտոնական, բայց չհերքվող լուրեր կային, որ ՀԱՊԿ անդամ երկրները չեն ցանկանում, որ Ապրիլյան պատերազմին որևէ մասնակցություն ունեցած զինվորական առաջադրվի, կային վարկածներ, որ դա ադրբեջանական լոբբինգի հետևանք է։ Իհարկե, Ալիևը երբեք չի թաքցրել իր բացառիկ հարաբերությունները Լուկաշենկոյի հետ, և նույնը Լուկաշենկոն, բայց, ամեն դեպքում, թեկնածուն իսկապես պետք է առաջին հերթին այնպիսին լինի, որ հայ ժողովուրդը հպարտանա, որ իրեն այդպիսի մարդ է ներկայացնում»։

Ինչ վերաբերում է այն մեկնաբանություններին, թե Հայաստանը արհամարհական վերաբերմունք է ցույց տվել ՀԱՊԿ-ի նկատմամբ և իր քվոտան պահպանելու հնարավորություն չի ունենա, Սաֆարյանը նշեց. «Նման բան լինել չի կարող, դրանք անհիմն խոսակցություններ են։ Բելառուսը դեռ ժամանակ կունենա թեկնածու առաջադրել, թող չշտապեն։ Իսկ Հայաստանն իր իրավունքը պետք է անպայման պնդի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում