Monday, 29 04 2024
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններ
Չկա համաժողովրդական շարժում, խմբակներ են, որոնց նպատակը ցնցումներ և պատերազմ հրահրելն է
16:09
Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից
Իշխանության գործողությունները վտանգավոր են․ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու
15:45
Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը
15:30
Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap
Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ․ ԶԼՄ-ներ
Երեւանի կատարյան «ուքի-էնդը»
14:50
Չինաստանի նախագահը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
ԱՄՆ-ն 5 անօդաչու է խփել կարմիր ծովում
14:13
Ճամփորդություն դեպի վիրտուալ աշխարհ. Ամերիաբանկի թվային տաղավարը՝ Career City Fest 2024-ում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան որոշել է հեղուկ գազ գնել ամերիկյան ExxonMobil-ից
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Ձերբակալությունների աճը կակած է հարուցում. մարդուն ասում են` դե խոստովանիր, թե չէ կձերբակալե՞նք
ՀՀ ԱԳ նախարարն ու Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահն անդրադարձել են աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին ինչու՞ էր հեռախոսով խոսում
Դատախազը մանրամասնում է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից, Ծառուկյանից, Խաչատրյանից
Դատարան ուղարկված գործերի թիվը կրկնակի ավելացել են նախորդ տարվա համեմատ․ Աննա Վարդապետյան
Նոր մանկապարտեզների կառուցման ավարտին ենք՝ անձնական հսկողության տակ պահե՛ք. Ավինյանը՝ փոխքաղաքապետին
Հասկանանք՝ որտեղ են պտտվում մեր նախագծերը, որ տեղ չեն հասնում. Ավինյան
Մասնակցե’ք «Ազարյանի» մարզադպրոցի կառուցման մրցույթներին. Ավինյանը հորդորում է շինընկերություններին
13:00
«Թվային Ջուղա Ցանցը» համահայկական կենտրոն է գործարկում մետավերսում՝ Fastexverse վիրտուալ հարթակում

Հայաստանը ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է. Մերկելը Երևանից դրական տպավորություններ է ստացել. Հալբախ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Հարավային Կովկաս կատարած այցը շարունակում է մնալ համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում։ Եթե ռուսական մամուլը իր դժգոհությունն է հայտնում, որ Հայաստանում Մերկելն արժանացավ գրկաբաց ընդունելության, քաղաքագետները նշում են՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցով հայ-գերմանական հարաբերություններին, ինչպես նաև Եվրամիություն-Հայաստան հարաբերություններին նոր դրական իմպուլս կհաղորդվի։

Գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ Հայաստանն այսօր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է, և հատկապես Եվրոպայում շատ են կարևորում Հայաստանի հետ համագործակցության զարգացումը: «Կանցլեր Մերկելը, ըստ իս, ևս դրական տպավորություն ստացավ այն փոփոխություններից, որ տեղի են ունեցել Հայաստանում։ Հայաստանին այսօր հատուկ ուշադրություն է դարձվում, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, սովորական բան չէր»,- ասաց Հալբախը։

Մեր զրուցակիցն ընդգծում է՝ ճիշտ է, Հայաստանում ավելի շատ ամրացված են եվրասիական ստանդարտները, քան եվրոպականը, սակայն դա չի խանգարի Հայաստանին համագործակցության հնարավորություններ ունենալ նաև Գերմանիայի և Եվրամիության անդամ այլ երկրների հետ։ Հիշեցնենք. ինքը՝ Մերկելը, Երևանում հայտարարել էր, որ Հայաստանը կարող է Ռուսաստանի ու Եվրամիության հետ համագործակցությունը համատեղելու լավ օրինակ լինել. «Հայաստանը կարող է լինել օրինակն այն բանի, թե ինչպես կարելի է լավ համագործակցություն իրականացնել Ռուսաստանի հետ ու միաժամանակ լավ համագործակցություն ունենալ Եվրամիության հետ»։

Հալբախը շեշտում է՝ ընդհանուր առմամբ Մերկելի այցը կարող է դրական համարվել. «Ուզում եմ անդրադառնալ նաև կանցլեր Մերկելի՝ Բաքու կատարած այցին, որտեղ նա հանդիպել և քննարկումներ է ունեցել նաև հետաքննող լրագրող Խադիջա Իսմաիլովայի հետ։ Իհարկե, այնտեղ իրավիճակն ավելի բարդ է, որովհետև Մերկելն էլ գիտի, որ Ադրբեջանը կարևոր տեղ ունի էներգետիկ հարցերի հետ կապված Եվրոպայում, բայց դա չի ստվերում այնտեղ առկա խնդիրները մարդու իրավունքների հետ կապված։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա ըստ իս՝ այն ամենակարևորներից էր, որովհետև Վրաստանն այն երկիրն է, որը հստակ ուղղություն ունի դեպի Եվրոպա և նաև ունի Եվրամիության հետ կնքած Ասոցացման համաձայնագիր»։

Ուվե Հալբախը նշում է՝ Գերմանիայի համար միանշանակ ողջունելի է Հայաստանի կողմից ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Նրա խոսքով՝ անկասկած Երևանում քննարկումներ են եղել նաև այդ համաձայնագրի իրականացման շուրջ. «Ես կարծում եմ, որ երկկողմ հարաբերությունները զարգացման պոտենցիալ ունեն»։

Երևանում Անգելա Մերկելը նաև հայտարարել էր, որ Գերմանիան պատրաստ է նպաստել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը։ Կանցլերը հիշեցրել էր, որ Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է: «Մենք խոսել ենք այն մասին, որ լավ կլիներ կարգավորել հակամարտությունը: Բայց կարևոր է կարգավորել լավ մթնոլորտում: Գերմանիան պատրաստ է աջակցել այս հարցում»,- նշել էր Մերկելը:

Հալբախը շեշտում է՝ Հարավային Կովկաս կատարած Մերկելի այցը ցույց է տալիս, որ այդ տարածաշրջանի հետաքրքրությունն աշխարհում և մասնավորապես Եվրոպայում մեծանում է: «Դուք գիտեք նաև, որ այն չափազանց ռազմականացված տարածաշրջան է, կա Ղարաբաղյան չլուծված հակամարտություն, ու ես կարծում եմ, որ դա Եվրոպայի և մասնավորապես Գերմանիայի ուշադրության կենտրոնում է լինելու»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում