Friday, 26 06 2026
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին

ՀՖՖ-ն պատասխանել է Անդրեյ Տալալաևին

Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի «Մաքաբի»-«Փյունիկից» հանդիպումից հետո ՀՖՖ-ն հանդես է եկել հայտարարությամբ

«Հայկական 2 ակումբներ՝ «Ալաշկերտը» եւ «Փյունիկը» եվրագավաթների այս տարվա խաղարկությունում կարողացան աննախադեպ արդյունքներ գրանցել, ինչը մեծ ոգեւորություն է առաջացրել ֆուտբոլի հայ երկրպագուների շրջանում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս ընթացքում փորձել է հնարավորինս աջակցել մեր թիմերին առաջին հերթին հաշվի առնելով հենց «Փյունիկի» եւ «Ալաշկերտի» ցանկությունները:

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի 2018-19 թթ. բարձրագույն խմբի առաջնության մեկնարկից հետո «Փյունիկը» եւ «Ալաշկերտը» ընդհանուր առմամբ 6 դիմում են ներկայացրել ֆեդերացիային՝ խնդրելով եվրագավաթների խաղերին առավել լավ նախապատրաստվելու համար հետաձգել իրենց մասնակցությամբ մի քանի հանդիպումներ: Թեեւ այդ խնդրանքները հակասել են բարձրագույն խմբում հանդես եկող մյուս թիմերի շահերին, բայց ֆեդերացիան մեծ հաշվով բավարարել է «Փյունիկի» եւ «Ալաշկերտի» բոլոր խնդրանքները եւ գտել հնարավորինս ոսկե միջինը՝ մյուս ակումբների շահերը պաշտպանելու համար: Մասնակի մերժվել է միայն մեկ խաղ հետաձգելու պահանջ՝ օգոստոսի 18-ին կայանալիք «Փյունիկ» -«Արարատ Արմենիա» հանդիպումը հետաձգվել է եւ կայանալու է 1 օր անց՝ օգոստոսի 19-ին, ընդ որում կրկին «Փյունիկին» հարմար ժամի՝ «Մաքքաբիի» հետ խաղից ուղիղ 3 օր անց:

Վերոգրյալը հաշվի առնելով անհասկանալի է «Փյունիկի» գլխավոր մարզիչ պարոն Տալալաեւի Իսրայելում հնչեցրած իրար հակասող արտահայտությունները՝ նախ իբր ֆեդերացիան անտեղի է հետաձգել «Փյունիկի» հանդիպումները եւ իբր ֆեդերացիան հետաձգված հանդիպումը նշանակել է «Մաքքաբի» հետ խաղից հետո շատ մոտ ժամանակում: Ընդ որում զարմանալի է, որ օգոստոսի 16-ին կայացած խաղից հետո «Փյունիկը» (ըստ Տալալաեւի հայտարարաության) Երեւան է ժամանելու օգոստոսի 19-ին՝ երեկոյան ժամը 20:10-ին:

Նորից ենք կրկնում, որ ֆեդերացիան հանդիպումները հետաձգել է հաշվի առնելով եվրագավաթների մասնակից «Ալաշկերտի» եւ «Փյունիկի» գրությունները՝ առաջին հերթին ի շահ այդ ակումբների: Հորդորում ենք «Փյունիկի» ղեկավարությանը բացատրել գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւին իր իրավունքները եւ պարտականությունները, որոնք սահմանափակվում են սեփական թիմի խաղը կազմակերպելով եւ ոչ թե պարտությունից հետո ֆեդերացիային անտեղի մեղադրանքներ հղելով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում