Ելենա Ստեպանենկոն դատական նիստում պահանջել է Եվգենի Պետրոսյանի հետ համատեղ բոլոր ստեղծագործական նախագծերի հեղինակային իրավունքը՝ գրում է life.ru-ն:
Նշվում է, որ հումորիստ զույգը ունի մի քանի համատեղ երկժամանոց համերգային ծրագիր: Դրանից բացի Պետրոսյանը նաև Ստեպանենկոյի երկու մենահամերգի սցենարիստը և ռեժիսորն է:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ հայտնի դարձավ հումորիստներ Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի ամուսնալուծության մասին: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ստեպանենկոն փորձում է դատարանի որոշմամբ ստանալ համատեղ ունեցվածքի 80%-ը:









































