Friday, 19 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

«Էլիտար» մեղադրյալի VIP փաստաբանները․ Քոչարյանի վերջին հույսը

Լրատվամիջոցների տեղեկություններով`Ռոբերտ Քոչարյանը թանկ համարվող փաստաբաններ է վարձել, որոնք պետք է իրեն օգնեն ազատվել Մարտի 1-ի պատասխանատվությունից:

Ռոբերտ Քոչարյանի համար նոր Հայաստանում ստեղծված են պաշտպանության համար իդեալական պայմաններ։ Հիմա Հայաստանում այլևս չի գործում Բաղրամյան 26-ից իջեցված հրահանգների արատավոր պրակտիկան և ոչ թե Քոչարյանը պետք է ապացուցի, որ անմեղ է, այլ քննությունը պետք է հիմնավորի նրա մեղքը կոնկրետ քրեական գործի այս կամ այն դրվագով։ Այդ իմաստով Քոչարյանն առաջին իսկ հարցաքննության ժամանակ հնարավորություն ունի առարկայորեն զգալ իր և այսօրվա Հայաստանների ահռելի տարբերությունը։ Քոչարյանի նախագահության վերջին ամիսներին Մարտի 1-ի գործով ձերբակալվում էին միանգամայն անմեղ մարդիկ։ Ընդունված պրակտիկայի համաձայն՝ նախ ընտրվում էր թիրախը, ապա նրա վրա «կարվում» էր գործն՝ այն հաշվարկով, որպեսզի իշխանությանն ընդդիմադիր գործիչն ինչքան հնարավոր է երկար ժամանակով մնա անազատության մեջ։ Ինքնին հասկանալի է, որ այդ պարագայում նախաքննությունը, դատավարությունն, անգամ՝ փաստաբանական ինստիտուտը կորցնում էին իրենց ֆունկցիոնալ նշանակությունը, որովհետև ամեն ինչ որոշվում էր Ռոբերտ Քոչարյանի կամքով։ Հիմա իրավիճակն արմատապես փոխվել է, ու Նիկոլ Փաշինյանը բացարձակապես չի միջամտում քննությանը՝ առաջին պլան բերելով օրենքի իմպերատիվը։ Այս պարագայում Ռոբերտ Քոչարյանին իսկապես կարող են օգտակար լինել միայն փաստաբանները, որովհետև այլևս գրոշի արժեք չունեն երկրորդ նախագահի «էլիտար» կարգավիճակը կամ նրա դիզած միլիարդները։ Ժամանակակից Հայաստանում դեր չունեն նաև, այսպես կոչված, կոմպրոմատները, որոնք քրեաօլիգարխիայի առաջին դեմքերը հավաքում էին միմյանց դեմ՝ իրենց համար ստեղծելով ապահովության երաշխիքներ ու խոցելի դարձնելով պոտենցիալ հակառակորդի դիրքերը։

Սակայն նույնիսկ փաստաբանական ինստիտուտը երկու դեպքերում կաշկանդվում է՝ չկարողանալով ամբողջովին դրսևորել իր պոտենցիալը, օգտակար լինել իր հաճախորդին։ Դրանցից մեկն այն դեպքն է, ինչպես արդեն նշեցինք, երբ իշխանության է եղել Ռոբերտ Քոչարյանը և երկրում տիրել է կատարյալ իրավական բեսպրեդել՝ Բաղրամյան 26-ի թելադրած ռեպրեսիվ համակարգի հետևանքով։ Մյուսն այն դեպքն է, երբ Ռոբերտ Քոչարյանը անցնում է Մարտի 1-ի գործով, որովհետև փաստերն այնքան ակնառու են, որ փաստաբաններն առավելագույնը պետք է փորձեն հանգամանքներ պեղել՝ իրենց պաշտպանյալի ծանր պատիժը մեղմելու համար։

Մարտի 1-ի գործում Քոչարյանի հանցագորոծությունն ակնառու է և աչքի է զարնում մի քանի հարթության վրա, կոնկրետ էպիզոդներով։

Ռոբերտ Քոչարյանն իշխանությունը չհանձնելու որոշում է ունեցել իր նախագահական ժամկետի ավարտից դեռ տարիներ առաջ։ Ընդ որում՝ նա ունեցել է իշխանությունն ուղղակի կամ միջնորդավորված պահպանելու մի քանի տարաբերակներ։ Օրինակ, երբ նա 2005-ի սահմանադրական փոփոխություններով նախագահի լիազորությունները կրճատում էր հօգուտ կառավարության և խորհրդարանի, հույս ուներ, որ հաջորդ նախագահի դերում կարող է լիել թույլ մարիոնետային կերպար, իսկ ինքը կշարունակի պաշոնավարել երկիրը՝ վարչապետի կարգավիճակում։ Մոտավորապաես այն, ինչ Պուտինն ու Մեդվեդևը խաղարկեցին Ռուսաստանում։ Պատահական չէ, որ այս փուլում Ռոբերտ Քոչարյանը բարձրաձայնեց, թե պաշտոնը թողելու հետո մտադիր չէ «երիտասարդ թոշակառու» դառնալ։

Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի համար իդեալական տարբերակ չէր, սակայն 2007-ի խորհրդարանական ընտրությունները և հատկապես հրապարակային քաղաքականություն Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը Քոչարյանին զրկեցին մանևրելու հնարավորությունից։ 2007-ի աշնանից՝ երկրորդ նախագահը պետական ողջ համակարգը կոնսոլիդացրել է՝ իշխանությունը Սերժ Սարգսյանին փոխանցելու և Լևոն Տեր-Պետրոսյանի թիմնին թիրախավորելու համար։ Միևնույն ժամանակ՝ Ռոբերտ Քոչարյանը ձգտել է այնպիսի կոնֆիգուրացիա ստեղծել, որի պարագայում մի կողմից Սերժ Սարգսյանի իշխանությունը պետք է ամբողջովին վերահսկելի լիներ իր կողմից, մյուս կողմից՝ հնարավոր դառնար հաշվերահարդար տեսնել Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ։ Անտագոնիստական մոդելը, որի միջոցով Ռոբերտ Քոչարյանը ձգտել է պահպանել իր իշխանությունը կամ առնվազն փաստական ներկայությունն իշխանության ներսում, անխուսափելիորեն պետք է հանգեցներ Մարտի 1-ին։ Այսինքն, Ռոբերտ Քոչարյանն իր նպատակային գործողություններով գեներացրել է Մարտի 1-ը, ինչի վկայությունն են նրա հրապարակային ելույթներն ու հարցազրույցները հատկապես 2008-ի փոտրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո։ Քոչարյանը հանդես էր գալիս ոչ թե հեռացող նախագահի արբիտրային կարգավիճակում, այլ կանխամտածված գեներացնում էր լարվածություն։

Մեր այս պնդումն ամենևին էլ մերկապարանոց չէ, այլ հիմնվում է կոնկրետ փաստերի վրա, որոնցով առաջնորդվել է նաև ՀՔԾ-ն՝ Միքայել Հարությունյանին մեղադրանք առաջադրելով ու Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելով։ Նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ պատկերացնել, որ պետական բոլոր ինսստիտուտները որոշել են հանցագործություն կատարել միևնույն օրը՝ փետրվարի 23-ին։ Ակնհայտ է, որ դա եղել է Ռոբերտ Քոչարյանի միջամտության հետևանք, մանավանդ, ըստ այդ օրվա պաշտոնական լրահոսի՝ հենց փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանն առանձին-առանձին հանդիպումներ է ունեցել բոլոր ուժային մարմինների ղեկավար կազմերի հետ։

Պատահական չէ, որ փետրվարի 23-ին է կայացվել Միքայել Հարությունյանի թիվ 0038 ապօրինի հրամանը, նույն օրը ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցների հանդեպ՝ թեև այդ օրերին Ազատության հարապարակում տեղի էին ունենում միանգամայն խաղաղ հանրահավաքներ, նույն օրը ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը «կապիտուլացվել» ու տուն է գնացել, նույն փետրվարի 23-ին ոստիկանությունը սկսել է Տեր-Պետրոսյանի կողմնակիցների զանգվածային ձերբակալությունները։ Այս բոլոր զուգահեռ գործողությունները չէին կարող տեղի ունենալ ավտոնոմ ռեժիմում՝ առանց Ռոբերտ Քոչարյանի հստակ հրահանգավորման։

Մարտի 1-ի օպերացիան ծայրից ծայր ղեկավարել է Ռոբերտ Քոչարյանը՝ սառնասրտորեն տալով նաև անզեն քաղաքացիներին գնադակահարելու հրամանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում