Բելգիայի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ։ Երրորդ տեղի համար պայքարում բելգիացիները 2:0 հաշվով առավելության հասան Անգլիայի նկատմամբ։
Գոլի հեղինակ դարձան Թոմա Մենյեն և Էդեն Ազարը։ Վաղը տեղի կունենա եզրափակիչ հանդիպումը Ֆրանսիայի և Խորվաթիայի հավաքականների միջև։






































