ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասյօր՝ հուլիսի 9-ին, մամուլի ներկայացուցիչների համար հրապարակել է այն նամակը, որով պատասխան են ուղղել ՀՔԾ-ի կողմից նրան հարցաքննության կանչելու փաստի վերաբերյալ։
«Կոռուպցիոն կազմակերպված և պաշտոնական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ պարոն Էդուարդ Հակոբյանին։ Հարգելի պարոն Հակոբյան,
2018 թվականի հուլիսի 6-ին, ՀՀ պաշտոնաթող նախագահի բնակության վայրում փոստով ստացվել է հարցաքննության կանչելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության ծանուցագիրը։ Ծանուցագրով սահմանվում էր, որ հարցաքննության օրն է նույն օրը՝ 2018 թվականի հուլիսի 6-ը, իսկ ժամը՝ 15։30։ Տեղեկացնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետություն կվերադառնա ոչ շուտ, քան 2018 թվականի հուլիսի 25-ը։
Երևան վերադառնալուց հետո նախագահ Քոչարյանը պատրաստ է առկա պատասխանել ՀՔԾ քննիչի կողմից իրեն ուղղված հարցերին, միաժամանակ, եթե մինչև 2018 թվականի հուլիսի 25-ը, առաջանան անհրաժեշտ հանգամանքներ, ապա նախագահ Քոչարյանը պատրաստ է պատասխանել նախապես տրամադրված գրավոր հարցերին՝ գրավոր, կամ կապի այլ միջոցներով։









































