Thursday, 18 06 2026
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին

Ինչու տապալվեց Գերմանիան. Ովքեր են վերջին 20 տարիներին լացացնում աշխարհի չեմպիոններին

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը շարունակվում է առանց աշխարհի գործող չեմպիոնի: Գերմանիայի ազգային հավաքականի ձախողումը դարձավ ընթացիկ առաջնության գլխավոր սենսացիաներից մեկը: Խմբային փուլի երկրորդ տուրում Շվեդիայի նկատմամբ տարած կամային հաղթանակից հետո թվում էր, թե Գերմանիան ուշքի է եկել և պատրաստ է պայքարել բարձր արդյունքի համար:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Յոահիմ Լյովի ֆուտբոլիստները 1:0 հաշվով զիջել էին Մեքսիկային: Երկրորդ տուրում 1:0 հաշվով պարտվելով՝ Գերմանիան մրցավարի ավելացրած 5-րդ րոպեին հաղթանակ էր պոկել: Շվեդների դեմ երկրորդ խաղակեսում գերմանական հզոր շարժիչն այնուամենայնիվ աշխատեց: Գերմանացի ֆուտբոլիստների խաղում նկատվում էր կրակ, հաղթանակի տենչանք:

Կորեայի ազգային հավաքականը, որը մեկնարկային երկու խաղում նույնքան պարտություն էր կրել, գերմանացիներին իրական դաս տվեց և լացացրեց բառի բուն իմաստով: Շոկային իրավիճակում հայտնված գերմանացի ֆուտբոլիստներն ու երկրպագուները խաղից հետո չկարողացան զսպել արցունքները: Ի՞նչ կատարվեց բունդեսհավաքականի հետ:

Վերջին 20 տարիների աշխարհի առաջնություններում տեղի է ունենում ոմանց համար միստիկ մի երևույթ, որն ուղղակի խորտակում է աշխարհի գործող չեմպիոններին: 2002 թվականին Ճապոնիայում և Հարավային Կորեայում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում գործող չեմպիոն Ֆրանսիան ձախողվեց խմբային փուլում: 2010 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած աշխարհի առաջնությունում խմբային փուլի արգելքը չկարողացավ հաղթահարել 2006 թվականին աշխարհի չեմպիոն հռչակված Իտալիայի հավաքականը: 2010 թվականին աշխարհի չեմպիոն դարձած Իսպանիան էլ դուրս մնաց 2014 թվականին Բրազիլիայում տեղի ունեցած աշխարհի առաջնության խմբային փուլից: 20 տարիների ընթացքում միայն մեկ անգամ է հաջողվել աշխարհի գործող չեմպիոնին հաղթահարել խմբային փուլի արգելքը: 2006 թվականին 2002 թվականի աշխարհի առաջնության հաղթողը՝ Բրազիլիան, դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ, որտեղ, սակայն, 1:0 հաշվով զիջելով Ֆրանսիային՝ դուրս մնաց հետագա պայքարից:

Ո՞վ է լացացնում աշխարհի չեմպիոններին: Եթե փորձենք գտնել չեմպիոնական ձախողման պատճառը, ապա դա կարող է ունենալ միայն մեկ բացատրություն: Դառնալով աշխարհի չեմպիոն՝ ֆուտբոլիստներն այլևս չեն կարողանում պայքարել ողջ ներուժով: Որպես կանոն, աշխարհի չեմպիոն դարձած կազմը հաջորդ աշխարհի առաջնությանը էապես չի փոփոխվում: Ավելի ստույգ՝ մարզիչները հավաքականի կորիզը ձևավորում են աշխարհի չեմպիոնների միջոցով:

Բանն այն է, որ մարզիչների կողմից աշխարհի չեմպիոնների հայտացուցակից դուրս թողնելը չի ընկալվի երկրպագուների կողմից: Ժամանակը ցույց է տալիս, որ աշխարհի չեմպիոնները կամ, ինչպես ընդունված է ասել, հին գվարդիայի ներկայացուցիչները չեն կարողանում կատարել դոմինանտի դերը և իրենց ետևից տանել խաղընկերներին: Մեկ տարի առաջ տեղի ունեցած Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը Յոահիմ Լյովը խաղալու հնարավորություն տվեց Գերմանիայի երկրորդ կազմին: Երիտասարդ ֆուտբոլիստները, որոնք ավելի քան մոտիվացված էին, փայլուն ֆուտբոլ ցուցադրեցին և նվաճեցին հաղթողի կոչումը:

Ռուսաստանում Գերմանիայի հավաքականում գլխավոր ֆիգուրները աշխարհի գործող չեմպիոններն էին՝ Օզիլը, Մյուլերը, Նոյերը, Բոատենգը, Հումելսը, Կրոսը, Օզիլը, Խեդիրան… Նշված ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը իր հնարավորություններից խիստ ցածր հանդես եկավ, ինչը և ձախողման հիմնական պատճառ հանդիսացավ: Առաջին խաղում Օզիլն ուղղակի ձախողվեց՝ կատարելով մեծ թվով սխալ փոխանցումներ: Հումելսը կորցնում էր իր տեղը պաշտպանությունում, ինչի հետևանքով էլ մրցակիցը բավական վտանգավոր գրոհներ էր ձեռնարկում: Բոատենգը Շվեդիայի հետ հանդիպման ժամանակ կարմիր քարտ ստացավ, իսկ Կրոսի կոպիտ սխալի հետևանքով շվեդներն առաջ անցան հաշվի մեջ: Ճիշտ է, Կրոսը Շվեդիայի հետ խաղում դարձավ հաղթական գոլի հեղինակ, բայց…

Կարող ենք ասել, որ Ռուսաստանում ընթացող առաջնությունում ականատեսը եղանք գերմանական հին գվարդիայի կարապի երգին: Գերմանիայի հավաքականի ձախողվելու այլ պատճառներ իրականում դժվար է գտնել: Հին գվարդիայի պատճառով ձախողվեցին նաև Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի հավաքականները: Ֆուտբոլում նվիրվածությունն ու մոտիվացիան կարևորագույն գործոններ են՝ առանց որոնց նույնիսկ բարձր վարպետություն ունենալու պարագայում դժվար է արդյունքի հասնելը:

Աշխարհի առաջնությունն այն մրցաշարն է, որին մասնակցելը ցանկացած ֆուտբոլիստի երազանքն է: Մարզիչների խնդիրը առաջնությունից առաջ այնպիսի ֆուտբոլիստների հավաքագրումն է, որոնք պատրաստ են և կարող են գնալ մինչև վերջ: Հետևաբար վերջին 20 տարիներին աշխարհի գործող չեմպիոնների տապալման գլխավոր մեղավորներ կարելի է համարել մարզիչներին, որոնք չեն կարողանում օպտիմալ և մարտունակ կազմ ձևավորել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում