Անգլիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի նախկին ֆոտբոլիստ Հարի Լինեքերը ԱԱ-2018-ում Գերմանիայի ազգային հավաքականի պարտությունից հետո փոխել է գերմանացի ֆուտբոլիստների մասին իր արտահայտությունը։ Նորացված տարբերակը Լինեքերը ներկայացրել է Twitter-ի իր էջում։
«Ֆուտբոլը պարզ խաղ է։ Դրանում 22 մարդ 90 րոպե վազում է գնդակի հետևից, իսկ վերջում գերմանացիներն արդեն չեն հաղթում։ Նախորդ արտահայտությունն անցավ պատմության գիրկը»,-գրել է բրիտանացին։
Football is a simple game. Twenty-two men chase a ball for 90 minutes and at the end, the Germans no longer always win. Previous version is confined to history.
— Gary Lineker (@GaryLineker) June 27, 2018
Գերմանիայի հավաքականը 0։2 հաշվով պարտվեց Հարավային Կորեային, ինչի հետևանքով գերմանացիներն այլևս չեն շարունակում ԱԱ-ին իրենց մասնակցությունը։ Պատմության մեջ առաջին անգամ Գերմանիան չկարողացավ հաղթահարել խմբային այդ մրցափուլը։









































