Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիի մայրը՝ Սելիյա Կուչիտինին հայտարարել է, որ իր որդին ծանր է տանում քննադատությունները:
«Իրականում Մեսսիին շատ են սիրում: Նա էլ սիրում է բոլորին և դա ամենակարևորն է: Նրա միակ երազանքը աշխարհի չեմպիոն դառնալն է: Պատասխանատվությունը շատ մեծ է: Երբ Մեսսին քննադատում են նա ուղղակի ողբում է, հոնգուր-հոնգուր լաց է լինում երեխայի պես: Հավատացեք նա լավ մարդ է: Պետք չէ լուրջ վերաբերվել տարաբնույթ ասեկոսեներին:
Մեսսիի ընտանիքը նրա կողքին է և հուսով եմ, որ այս անգամ որդուս երազանքը կկատարվի»,- ասել է Կուչիտինին








































