«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին դարպասապահ Պետր Շմեյխելը կարծում է, որ թիմի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը պետք է հրաժարվի «Յունայթեդ»-ի մի շարք խաղացողներից:
«Կարծում եմ՝ առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ դժվար կլինի հրավիրել նոր խաղացողների: Բարձրակարգ խաղացողները պատրաստ կլինեն իրենց ակումբները լքել միայն ձեռնտու առաջարկի դեպքում:
Մոյեսը պետք է հրաժարվի «Յունայթեդ»-ի մի շարք ֆուտբոլիստներից, ովքեր այդքան էլ հաջող չեն խաղում, բայց մնացել են թիմում:
Եթե նա վարվի այդպես ու հրավիրի մի քանի երիտասարդ խաղացողների, այդ որոշումից կշահի ակումբը»,- հայտարարել է Շմեյխելը:








































