Երևում է` ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիի ոգին «հիմնավորվել է» Քվեբեկում. հենց այնտեղ է ծնվել 16-ամյա Դևին Տիբոն:
Ամանորյա դասական Blue Christmas երգի սեփական կատարմամբ նա շոկի է ենթարկել անգամ այն ռադիոունկնդիրներին, որոնք չեն հասցրել մոռանալ Էլվիս Փրեսլիի կատարումը:
3 օրում նրա տեսանյութը դիտել է ավելի քան 1 մլն մարդ, հայտնում է «Ռոսիա-24»-ը:
Երիտասարդ «Էլվիսը» սրարշավ հայտնի է դառնում իր հայրենիքում, և Տորոնտոյում ու Մոնրեալում նրա համերգների տոմսեր ձեռք բերելն արդեն իսկ չափազանց դժվար է:









































