Բիլբաոյի «Ատլետիկ»-ի կիսապաշտպան Իկեր Մունիաինը կարող է մարզական կարիերան շարունակել Իտալիայի Ա Սերիայում:
Football Italia-ի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է Թուրինի «Յուվենթուս»-ը:
«Ծեր Սինյորա»-ն պատրաստ է 20-ամյա խաղացողի տրանսֆերի դիմաց վճարել 25 մլն եվրո, մինչդեռ բասկերը պահանջում են 45 մլն:
Նշվում է, որ Իկերին համոզել է Թուրին տեղափոխվել Ֆերնանդո Լյորենտեն, ով «Յուվենթուս» է տեղափոխվել «Ատլետիկ»-ից:










































