Մյունխենի «Բավարիա»-ն երկարաձգել է պայմանագիրը պաշտպան Ջերոմ Բոատենգի հետ: Նոր համաձայնագիրը Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի հետ կգործի մինչև 2018 թվականի ամառը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ջերոմը հիանալի է դրսևորում իրեն այն պահից, ինչ այստեղ է: Նա թիմի ամենակարևոր անդամներից մեկն է»,- ասել է «Բավարիա»-ի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն:
«Ես գոհ եմ: «Բավարիա»-ն աշխարհի մեծագույն ակումբներից մեկն է: Այստեղ խաղալը` դա միայն հաճույք չէ, այլև իսկական պատիվ` ֆուտբոլիստի համար»,- իր հերթին ասել է Բոատենգը:









































