Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում տեղի ունեցավ ֆուտզալի Հայաստանի 2012-2013 թթ. մրցաշրջանի մրցանակաբաշխությունը: Մեդալներով պարգևատրվեցին չեմպիոն «Շահումյան», երկրորդ մրցանակակիր «Պոլիտեխնիկ» և երրորդ մրցանակակիր «Թալ Գրիգ» ակումբների ֆուտբոլիստները:
Անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի պարգևը ստացավ Հակոբ Ուզունյանը «Պոլիտեխնիկ» թիմից, իսկ լավագույն ռմբարկուի մրցանակն ստացավ Խորեն Զարգարյանը «Թալ Գրիգ»:
Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամլո ծառայությունը:









































