Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի «Այաքս»-ի դեմ խաղից առաջ «Միլան»-ի նախագահ Սիլվիո Բերլուսկոնին խոսել է թիմի ֆուտբոլիստների հետ շփման մասին:
«Այստեղ եմ` թիմիս կողքին լինելու նպատակով: Հուսով եմ, որ ներկայությունս հաջողություն կբերի թիմիս: Գրկախառնվեցի ֆուտբոլիստներից յուրաքանչյուրին: Փորձեցի հիշեցնել նրանց, ինչպիսի մեծագույն ակումբ էր «Միլան»-ը, հիշեցնել, որ մենք այն ակումբն ենք, որն ամենաշատ տիտղոսներ է նվաճել միջազգային ասպարեզում: Հուսով եմ` այցելությունս դրական ազդեցություն գործեց ֆուտբոլիստների վրա»,- Sport-ը մեջբերում է Բերլուսկոնիի խոսքերը:
Հիշեցնենք` մրցակցության նախօրեին Բերլուսկոնին այցելել է ակումբի մարզաբազա: «Միլան»-ի նախագահի հանդիպումը ֆուտբոլիստների հետ տևել է 45 րոպե: Ավելի վաղ Սիլվիո Բերլուսկոնին կարծիք էր հայտնել, որ միջոցներ կձեռնարկի` ակումբը վատ վիճակից հանելու համար:



































