Սպորտային կառուցվածքով երիտասարդները (այսպես կոչված՝ «տիտուշկաները») խուզարկում են «Եվրոմայդանի» մասնակիցների տապալված վրանները: Այս մասին հայտնում է «Կոմենտարիի» թղթակիցը:
Տղամարդիկ քրքրում են և դասավորում վրանների պարունակությունը, որից հետո հայտնաբերված իրերը մեքենաներով տանում: Վրաններն ու բարիկադների մնացորդները բեռնում են ինքնաթափ բեռնատարները: Ուժայինները հետևում են այդ ամենին, սակայն որևէ գործողություն չեն ձեռնարկում:
Նշվում է, որ երիտասարդները համազգեստով չեն: Լրագրողների հարցերին նրանք պատասխանում են հայհոյանքով ու տեսախցիկները կոտրելու սպառնալիքով:
Ինչպես պարբերականին հայտնել է «Սվոբոդա» ազգայնական կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը, իր կողմնակիցներին դժվարությամբ է հաջողվել «տիտուշկաներից» հետ վերցնել երկու դիզելային գեներատորները: Թալանչիության մասին տեղեկությունը հաստատել է նաև ընդդիմադիր «Բատկիվշչինա» խմբակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Լեսյա Օրոբեցը: Նրա խոսքով՝ քանդված վրանային ավանում հայտնվել են կոմունալ ծառայողների բաճկոններով ինչ-որ մարդիկ, որոնք գողանում են ակտիվիստների իրերը:









































