Կատալոնական «Բարսելոնա»-ի տաղանդավոր երիտասարդներից մեկը՝ Անտոնիո Սանաբրիան, ամենայն հավանականությամբ, կհամալրի իտալական «Ռոմա»-ի կազմը: Այս մասին տեղեկացնում է Sport1-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «գալյեր»-ը Պարագվայի հավաքականի խաղացողի տրանսֆերի դիմաց կվճարեն մոտ 3 մլն եվրո, որը կազմում է խաղացողի հրաժարագինը:
Նշվում է, որ 17-ամյա հարձակվողն Իտալիա կտեղափոխվի արդեն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, բայց «Ռոմա»-ի հինական կազմում կհայտավորվի միայն 2014թ. ամռանը:
Հավելենք, որ Սանաբրիայի ծառայություններով հետաքրքրվում էին նաև Լոնդոնի «Արսենալ»-ը, Մադրիդի «Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն:









































