Գիտնականները Նյու Յորքում հայտնաբերել են խավարասերների նոր տեսակ, որը տիպիկ չէ Հյուսիսային Ամերիկայի համար:
Ինչպես նշում են էնտոմոլոգները, որոնց հետազոտությունը հրապարակված է National Geographic գիտական ամսագրում, միջատները ամենայն հավանականությամբ պատահաբար ներմուծվել են Ճապոնիայից ԱՄՆ ու իրենց ամերիկացի ազգակիցներից տարբերվում են ցրտադիմացկունությամբ, հայտնում է ITAR-TASS-ը:
«Նրանք կարող են ապրել փողոցում ու իրենց նորմալ զգալ անգամ սառույցի վրա»,- պատմել է հետազոտության համահեղինակներից մեկը՝ միջատաբան Ջեսիկա Ուերը՝ Նյու ՋերսիիՌուտգերսի համալսարանից:
Նրա խոսքով՝ մյուս խավարասերների համեմատ՝ Ճապոնիայից եկած խավարասերները զգալի առավելություն ունեն ավելի վաղ քաղաքում ապրող միջատների համեմատ:
Periplaneta japonica անունով միջատներն արդեն բնակություն են հաստատել High Line այգու հարևանությամբ գտնվող շրջանում, սակայն դեռ հայտնի չէ, որքան ակտիվորեն դրանք կարող են ներթափանցել քաղաքի մյուս մասերը:









































