Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Մարսելի «Օլիմպիկ»-ի դեմ այսօր կայանալիք հանդիպման մասին:
« «Նապոլի»-ի հետ խաղը բարդ էր: Հաղթել իտալական թիմի, որին ձեռնտու է ոչ-ոքի արդյունքը, միշտ էլ դժվար է: Մենք հնարավորություն ունենք դուրս գալ հաջորդ փուլ, և եթե դա հաջողվի անել, ապա անսահման երջանիկ կլինենք, քանի որ խումբը շատ բարդ էր:
Մարսելը նոր մարզիչ ունի, որը կարող է կարճ ժամանակահատվածում շատ բան փոխել: Գաղտնիք չէ, որ թիմերը նոր մարզչի գալով սկսում են ավելի լավ խաղալ: Մեծ ուշադրություն ենք դարձնելու պաշտպանությանը»,- հայտարարել է Կլոպը:








































