«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին մեկնաբանել է իր թիմի ցուցադրած խաղը Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի եզրափակիչ հանդիպմանը: Հիշեցնենք`Մյունխենում կայացած խաղում նրա սաները 3:2 հաշվով առավելության են հասել «Բավարիա»-ի նկատմամբ: Արդյունքում` երկու թիմերը 15-ական միավոր են վաստակել և փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել:
«Այս խաղը շատ կարևոր էր: Առաջին հերթին, ցանկանում էինք ռևանշի հասնել «Բավարիա»-ի նկատմամբ: Մյունեխնյան ակումբի և իմ թիմի միջև այնքան էլ մեծ չէ տարբերությունը: Մենք հաղթեցինք և գոլեր խփեցինք առանց Կոմպանիի, Ագուերոյի, Յայա Տուրեի և Նասրիի օգնության:
Մենք հիանալի թիմ ունենք և կարևորագույն հաղթանակ տարանք: Որոշ կասկածներ ունեմ «Բավարիա»-ի խփած գոլերի վերաբերյալ: Շնորհակալ եմ սաներիս: Նրանք, իսկապես, հերոսական աշխատանք կատարեցին խաղադաշտում»,- խաղի ավարտից հետո ասել է Պելեգրինին:









































