Իտալական «Միլան»-ի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին ու ակումբի գլխավոր տնօրեն Բարբարա Բեռլուսկոնին այցելել են Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի Ամստերդամի «Այաքս»-ի դեմ հանդիպումից առաջ տեղի ունեցած թիմի մարզմանը:
Սիլվիո ու Բարբարա Բեռլուսկոնիները մարզմանը «Միլան»-ի մարզաբազա են ժամանել ուղղաթիռով:
Մարզման ավարտից հետո ակումբի ղեկավարները նիստերի դահլիճում հանդիպում են ունեցել ֆուտբոլիստների հետ: Զրույցի մանրամասները մնում են անհայտ:











































