Ավստրիայում հավաք անցկացնող Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 1-ին վերսկսել է մարզումները: Երեկոյան մարզմանը թիմին են միացել Մարկոս Պիզելին և Էդգար Մալաքյանը: Կամո Հովհաննիսյանը չի մասնակցի հավաքին փաստաթղթային խնդիրների պատճառով:
Հունիսի 2-ին նախատեսված է անցկացնել ևս երկու մարզում:









































