Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ապաքինումը սպասվածից արագ է ընթանում: Ֆուտբոլիստը նոյեմբերի սկզբին ազդրի վնասվածք էր ստացել, իսկ այժմ մարզվում է Արգենտինայում:
Լեոն մեկնել է Ռոսարիո` ընտանիքին այցելելու նպատակով: Այնուհետև նա կվերադառնա Բուենոս Այրես: Marca-ն փոխանցում է, որ Մեսսիի բժշկական հետազոտության արդյունքները հույս են ներշնչում: Հունվարի սկզբին նա շարք կվերադառնա:
Հիշեցնենք` ընթացիկ մրցաշրջանում Մեսսին 16 հանդիպում է անցկացրել կատալոնական ակումբի կազմում և 14 գոլի հեղինակ դարձել:









































