Գերմանիայի ներկայացուցիչ հայ բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը (31-2-0) պաշտպանեց WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթևագույն քաշային կարգում:
Դեկտեմբերի 7-ին Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում կայացած մենամարտում 26-ամյա Կենտիկյանն առավելության հասավ իտալուհի Սիմոնա Գալասիի նկատմամբ: Հայուհին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ՝ 98:94, 99:91, 97:95 հաշվով:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ ռևանշ մենամարտում Կենտիկյանը միավորներով հաղթել էր աշխարհի չեմպիոն Կարինա Մորենոյին, ով կորցրել էր իր տիտղոսը:







































