«Բայեր»-ի դեմ խաղից հետո Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ անհանգստացած է իր սաների վնասվածքների պատճառով:
Հիշեցնենք, որ խաղադաշտը վաղաժամկետ լքեցին Նուրի Շահինը և Սվեն Բենդերը:
«Մեզ համար շատ բարդ շրջան է: Եվս երկու ֆուտբոլիստների վնասվածք ստանալու պատճառով մեր թիմի վիճակն ավելի է բարդանում: Այժմ մենք սպասում ենք Շահինի և Բենդերի բժշկական հետազոտության պատասխաններին:
Ինչ վերաբերում է «Բայեր»-ի դեմ խաղին, ապա այդ թիմին հաղթելու համար պետք է իսկապես լավ խաղալ, ինչն այսօր մեզ չհաջողվեց: Խաղը լավ սկսեցինք, սակայն մրցակիցը հիանալի պաշտպանվում էր: Սաներս շատ պասիվ էին»,- ասել է Դորտմունդի ակումբի գլխավոր մարզիչը:









































