Saturday, 04 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ռուբեն Հայրապետյանի դահիճը․ Սկանդալային առաջնության զոհերը․․․

Ֆուտբոլասերների շրջանում շարունակում են բուռն քննարկումները ավարտված Հայաստանի սկանդալային առաջնության վերաբերյալ: Առաջնություն, որն իրականում չունեցավ հաղթող: Առաջնություն, որն ամենախայտառակն էր հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Առաջնություն, որն արտացոլում է մեր ֆուտբոլի այսօրվա վիճակը:

Ռուբեն Հայրապետյանի շնորհիվ շատերն արդեն հաշտվել են այն մտքի հետ, որ Հայաստանն ամենաթույլն է Եվրոպայում: Ցավոք այս կարգավիճակը սթափվելու առիթ չի հանդիսանում: Հայրապետյանի առաջնությանը մասնակցեցին ընդամենը 6 թիմեր: Վերջին տարիներին միայն 6 թիմեր էր շարունակում գոյատևել Հայրապետյանի համակարգում: ՀՖՖ-ի նախագահի ջանքերով այսօր այդ 6 թիմերի միջև հարաբերությունները մեղմ ասած այն չեն: Ավելի ստույգ թիմերի մի մասն այսօր հլու-հնազանդ ենթարկվում է Հայրապետյանին, իսկ մի մասն էլ փորձում է պայքարել գործող համակարգի դեմ: Այն թիմերը որոնք համարձակվում են դեմ գնալ Հայրապետյանին, կարգապահական կոմիտեի կողմից ենթարկվում են կոշտ ճնշումների: ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեն դարձել է Հայրապետյանի դահիճը, որը անխնա ոչնչացնում է անցանկալի անձանց կամ թիմերին:

Դեռևս անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի առաջնությունում գրանցվել էր հերթական սկանդալային միջադեպը: 6-րդ տուրի «Արարատ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը ըստ էության անավարտ էր մնացել: Հանդիպման վերջնամասում «Արարատի» ավագ մարզիչ Արկադի Անդրեասյանը, այսպես ասած, ջղայնացել էր հանդիպման գլխավոր մրցավար Արտակ Սիմոնյանի վրա՝ վստահ լինելով, որ վերջինս անտեղի դեղին քարտ է ցույց տվել իր ֆուտբոլիստներից Արգիշտի Պետրոսյանին: Սիմոնյանը պահանջում էր, որ Անդրեասյանը լքի մարզիչների համար նախատեսված տեխնիկական գոտին՝ պնդելով, որ հակառակ դեպքում չի վերսկսվի հանդիպումը: Անդրեասյանը չհեռացավ, և Սիմոնյանը խաղավարտից 2 րոպե շուտ հնչեցրեց մրցավեճի վերջն ազդարարող սուլիչը: Ֆուտբոլի պատմության մեջ դժվար է հիշել որևէ հանդիպում, որի մրցավարը «բազարի» մեջ մտնի թիմերից մեկի մարզչի հետ և, չկարողանալով շտկել իրավիճակը, ժամանակից շուտ ազդարարի խաղի ավարտը: «Արա, էս մարդը զասլուգա ունի, դուք ինչ եք արել ֆուտբոլի համար»,- մարզադաշտից բղավում էր մի երկրպագու՝ իր զայրույթն արտահայտելով մրցավարների հանդեպ: Ինչ խոսք, Անդրեասյանի պահվածքը բավական կոշտ էր: Բայց դրա համար, կարծում ենք, կան նաև օբյեկտիվ պատճառներ: Ակնհայտ է, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում ուղղակի չեն կարող նորմալ մրցավարներ լինել, քանզի համակարգը առողջ չէ, ասել է թե ձուկը գլխից է հոտում:

ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեի հերթական նիստում Արկադի Անդրեասյանը ոչ մարզական պահվածքի համար 2 տարով զրկվել էր ծառայողական պարտականություններից, իսկ «Արարատը» տեխնիկական պարտություն էր գրանցել: Այս որոշմամբ Ռուբեն Հայրապետյանը ծանր հարված հասցրեց «Արարատին» և Անդրեասյանին: Հիշեցնենք, որ Հայրապետյանն «Արարատի» վրա «ատամ ուներ» դեռևս ՀՖՖ-ի նախագահ ընտրվելու տարիներից: Հայրապետյանն ամեն գնով փորձում էր տիրանալ Ձորաղբյուրի մարզաբազային, որը պատկանում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի շվեյցարահայ սեփականատերերին: 16 տարիների ընթացքում Հայրապետյանը ջանք ու եռանդ չի խնայում «Արարատին» հալածելու համար: Տիտղոսակիր ակումբի ղեկավարներն էլ վերջին տարիներին ուղղակի հրաժարվում են ակումբում լուրջ ներդրումներ անելուց գիտակցելով, որ Հայրապետյանի ռեժիմի պայմաններում ուղղակի անհնար և անիմաստ է հաջողություններ ունենալը: Անցյալ տարի Հայրապետյանը ցանկանում էր տիրանալ նաև Գյումրիի ֆուտբոլի Ակադեմիային: Իբր վատ խոտածածկի համար Հայրապետյանը փորձում էր «Շիրակին» զրկել Ակադեմիայից: Մինչ այդ էլ Հայրապետյանը «Շիրակ» ակումբի նախագահին զրկել էր ՀՖՖ-ի գործկոմի անդամի մանդատից:

Գյումրիի ակադեմիան «Շիրակի» ենթակայությունից զրկելու փորձի ձախողումից հետո ՀՖՖ-ի նախագահը առաջնության ավարտին ուղղակի խլեց չեմպիոնությունը Գյումրիի թիմից: Հայրապետյանի դահիճը՝ կարգապահական կոմիտեն «Շիրակի» վաստակած միավորները նվազեցրեց 12-ով, իսկ թիմի մարզիչ Արարատ Հարությունյանին ցմահ որակազրկեց: «Շիրակը» լքեց Հայաստանի առաջնությունը և կվերադառնա միայն այն ժամանակ, երբ Ռուբեն Հայրապետյանը և նրա տխրահռչակ աշխատակազմը հեռանա և պատասխան տա կատարված արատավոր քայլերի համար:

Կարծում ենք «Շիրակի» օրինակին պետք է հետևի նաև «Արարատը» և այն թիմերը որոնք ունեն արժանապատվություն: Հայրապետյանի առաջնությունը երկրպագուների և որոշ թիմերի համար դարձել է մղձավանջ: Առաջնությանը մասնակցելով՝ թիմերը միայն ու միայն մաշվում են: Ժամանակն է, որ հայկական ֆուտբոլի և Հայաստանի առաջնության ապագայի համար մտահոգ կողմերը գործի անցնեն և որոշումներ կայացնեն անդունդից դուրս գալու վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում