Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ ակումբն ակտիվություն չի ցուցաբերի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ռոբերտ Լևանդովսկիի տրանսֆերային գործարքը կարող է կայանալ հունվարին:
«Չեմ կարծում, թե որևէ ֆուտբոլիստ հունվարին կհամալրի «Բավարիա»-ի կազմը կամ կհեռանա ակումբից: Ենթադրում եմ, որ ներկայիս կազմով մենք կանցկացնենք նաև մրցաշրջանի երկրորդ մասը: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է շարունակել իր ելույթները «Բավարիա»-ում»,- Bild-ը մեջբերում է Ռումենիգեի խոսքերը:






































