Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Ռոմելու Լուկակուն, ով վարձավճարով հանդես է գալիս «Էվերթոն»-ում, հայտնվել է կատալոնական «Բարսելոնա»-ի ուշադրության կենտրոնում:
Բելգիացի 20-ամյա հարձակվողի ծառայություններով անձամբ հետաքրքրվում է «Բարսա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն, ով մտադիր է առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմի կազմում տեսնել ևս մեկ հարձակվողի:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն 11 խաղերում 8 գոլ է խփել և կատարել 1 գոլային փոխանցում:








































