Daily Star-Ի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան մերժել է «Արսենալ»-ի ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջարկները:
Նշվում է, որ չնայած մեկնարկային կազմում տեղ զբաղեցնելու համար առկա լուրջ մրցակցությանը, արգենտինացին որոշել է չփոխել ակումբային գրանցումը:
Տարածվել էր նաև տեղեկատվություն, որ Դի Մարիայի ծառայություններով հետաքրքրվում էր «Մոնակո»-ն:







































