Իսպանական «Մալագա»-ի 14-ամյա սան Բրահիմ Աբդելկադեր Դիասը կարիերան կշարունակի անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ում, հաղորդում է Marca-ն:
Նշվում է, որ տաղանդավոր ֆուտբոլիստի ծառայություններով, ում ԶԼՄ-ներն անվանում են «նոր Մեսսի», հետաքրքրված էր նաև կատալոնական «Բարսելոնա»-ն, սակայն Դիասն արդյունքում հայտնվել է Մառախլապատ Ալբիոնում:
«Քաղաքայիններ»-ը 14-ամյա խաղացողի տրանսֆերի դիմաց վճարել են 300 հազար ֆունտ, բայց, կախված նրա ելույթներից, այդ թիվը կարող է աճել մինչև 2,4 մլն ֆունտի:








































