Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը նոր պայմանագիր կնքեց ակումբի հետ: Այժմ համաձայնագիր կգործի կմինչև 2017թ.:
Հիշեցնենք, որ Վիդալն Ա Սերիա է տեղափոխվել 2011թ.: Մինչև այդ նա հանդես էրև գալիս Գերմանիայի Բունդեսլիգայում՝ «Բայեր»-ի կազմում:
Transfermarkt մասնագիտացված ինտերնետ պորտալը Վիդալի տրանսֆերը գնահատում է 40 մլն եվրո:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 14 հանդիպման (12-ը մեկնարկային կազմում)՝ խփելով 5 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում:









































