Thursday, 23 05 2024
Փոփոխվել են դպրոցների ֆինանսավորման մեխանիզմները՝ 6.6 մլրդ դրամով ավելացել է, կազմելով 121 մլրդ դրամ
Իմպիչմենթի հարցը մեր օրակարգում է, կախված է շարժման արդյունքից. Օհանյան
12:15
ԱՄՆ-ն ուսումնասիրում է, թե ինչպես կարող է ամրապնդել աջակցությունը Հայաստանին․ Էնթոնի Բլինքեն
Փաշինյանի իշխանությունը ոչ լեգիտիմ է, քանի որ ապօրինի սահմանագծում է արվում և բռնագաղթվել է Արցախը
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 747 419. ՊԵԿ
Ալիեւը «վերջին մարդ»՝ աղետներից առաջ
11:54
Նոր տեխնոլոգիաները՝ վայրի բնության և ֆերմերային տնտեսությունների պահպանման երաշխիք
Ճամբարակի ավտոճանապարհի որոշ հատվածներում կատարվել են ուսումնասիրություններ
11:30
ԱՄՆ-ն Լեհաստանում միջուկային զենք տեղակայելու բանակցություն չի վարում
11:15
Բրիտանիայում սկսվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավը
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Մեքենան կողաշրջվել է
Անահիտ Մանասյանն ընդունել է Նորվեգիայի դեսպանին
Սպտակցի Հայկոյի որդին չի կալանավորվի
Աղձքի մոտ պայթեցման աշխատանքներ կարվեն
Փանիկում տուն է այրվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին զարգանալ Եվրոպայի և Ասիայի շուկաներում
ԱՄՆ-ը «բացահայտե՞ց» Իրանին
09:45
«Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր». Մակրոնի հայերեն գրառումը
Որևէ բան Ադրբեջանը չի զիջելու, միայն վերջնագրեր է դնելու. պետք է գնանք արտահերթ ընտրությունների
Սպասվում է կարճատև անձրև
Թեհրանը փարատեց Երևանի մտահոգությունները. կարմիր գծերը կպահպանվեն
Խաչատուր Սուքիասյանը «կասկածյալների» շարքում է. Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները. «Հրապարակ».
Արփի Դավոյանը ցանկանում է ընդլայնե՞լ Գլխավոր դատախազի լիազորությունները. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ Սրբազանը համաձայնել է առաջադրվել վարչապետի պաշտոնում. Ո՞ւմ թեկնածություններն են քննարկվել. «Հրապարակ»
Երեւանի ավագանու անդամներն այլեւս հանրային ծառայող չեն կարող լինեն. «Ժողովուրդ»
Կիրանցեցիների վրա «աշխատում են» ուժայինները. «Հրապարակ»

Հայաստանին թույլ չեն տա մտնել Մաքսային միություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հատկանշական հայտարարություն է արել: Նա ասել է, որ Ռուսաստանը նույնիսկ չի հասցնում երևանյան գործընկերների հետևից, այնքան արագ են նրանք գնում Մաքսային միություն: Պուտինն ըստ էության Հայաստանին ակնարկել է արգելակելու մասին՝ ակնհայտորեն ասելով, որ պետք չէ շտապել: Պատահական չէ նաև, որ ՌԴ նախագահը խոսել է այն մասին, որ ամեն ինչ միայն Ռուսաստանից կախված չէ, և կան Բելառուսն ու Ղազախստանը: Իսկ Բելառուսն ու Ղազախստանը, ինչպես գիտենք, Հայաստանի անդամակցության մասով էական պահանջներ են դնում Ադրբեջանի կարծիքի հետ կապված: Այլ կերպ ասած՝ Պուտինը Երևանում Սերժ Սարգսյանին հիշեցրել է, որ խնդիրներ կան, և պետք չէ քառատրոփ սլանալ մի տեղ, որտեղ Հայաստանին չեն սպասում: Սա ի պատասխան այն սպասումների, թե Երևան Պուտինի այցը նշանակելու է Հայաստանի Մաքսային միությանն անդամակցության գործընթացի արագացում: Որևէ արագացում էլ չի լինելու, և ՌԴ նախագահը Երևանում պարզ ու հստակ ցույց է տվել, որ շտապելու կարիք չկա:

Եվ սա միանգամայն հասկանալի ու սպասելի է, մի քանի կարևոր պատճառներով: Առաջինն իհարկե այն է, որ ոչ միայն Բելառուսը և Ղազախստանը, այլև առաջին հերթին հենց Ռուսաստանն ինքը բոլորովին չի ցանկանա խնդիրներ ունենալ Ադրբեջանի հետ: Հատկապես այսօր, երբ Ռուսաստանի կովկասյան ազդեցության պահպանման հարցում Մոսկվայի թիվ մեկ և երևի թե միակ գործընկերները Թուրքիան ու Ադրբեջանն են: Եվ այս առումով Պուտինին բացարձակապես պետք չէ խնդիրներ ունենալ Ադրբեջանի հետ, որոնք ծագելու են ՄՄ-ին Հայաստանի անդամակցության դեպքում՝ Ղարաբաղի խնդրով պայմանավորված: Սրանից էլ զատ, պարզից էլ պարզ է, որ Ռուսաստանի համար խնդիրը Հայաստանին ՄՄ բերելը չէր, այլ ընդամենը Եվրամիությունից կտրելը, Արևմուտքում Հայաստանի հետ կապված որևէ նախագիծ տապալելը, Հայաստանի արևմտյան հեռանկարները կաթվածահար անելը: Եվ Սերժ Սարգսյանի գործուն մասնակցությամբ ու կամակատարությամբ Պուտինը իրագործեց Ռուսաստանի շահերից բխող այս պլանը:

Մաքսային միությունը Ռուսաստանի համար Հայաստանի առաջ այնուամենայնիվ որոշակի ֆինանսատնտեսական պարտավորություններ է առաջացնում, որոնք Մոսկվային ընդհանրապես պետք չեն: Գլխավոր խնդիրը լուծված է՝ Հայաստանը վերջնականապես հեղինակազրկվել է Արևմուտքում, Սերժ Սարգսյանը վերջնականապես Մոսկվայի ձեռքերում է, Հայաստանի, այսպես ասած, հիմնական քաղաքական ուժերը վերջնականապես «գծի» մեջ են: Էլ ինչու և ուր շտապել Հայաստանի հարցում, առավել ևս, եթե Ռուսաստանը ավելի կարևոր այլ հարցերում շտապելու կենսական տեղեր ունի: Հայաստանին գազի զեղչի կտրոն կտան, այսինքն՝ տվեցին արդեն, որպեսզի վերջնականապես չվերանա, և երբ հարկ լինի և նորից պետք գա, վերստին օգտագործվի Ռուսաստանի կայսերապաշտական նպատակների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում