ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հույս ունի եվրոպացի դաշնակիցների հետ վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցների ազդեցությունը, որոնք չեղարկվել են 2015-ին Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի ընդունումից հետո։
Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը Fox News հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը «եվրոպացիներին գործարքի թերությունները շտկելու հնարավորություն է ընձեռել»։
«Այն (ՀՀԳԾ) ամբողջական չէ, քանի որ դրա թերություններն առնչվում են տվյալ համաձայնագրի հիմունքներին»,-հայտարարել է Բոլթոնը։ Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն և եվրոպացի դաշնակիցները դեմ են Իրանի՝ միջուկային զենքի տիրապետելուն, սակայն իրենց դիրքորոշումներում աննշան տարբերություններ կան։
«ՀՀԳԾ-ն այնքան չէր փոխգործակցում այդ նպատակին հասնելուն, որքան դյուրացնում էր Իրանի խնդիրը»,-հայտարարել է Բոլթոնը։









































