«Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան հանգիստ է վերաբերում թիմի պարտությանը Բիլբաոյի «Ատլետիկ»-ի դեմ խաղում:
«Առաջնությունը երկար է տևում, իսկ տիտղոսները խաղարկվում են մայիսին, ոչ թե հիմա: Այս անհաջողությունը ոչ մի ընդհանուր բան չունի «Այաքս»-ի դեմ խաղում կրած պարտության հետ:
Մենք պարտվեցինք, որովհետև կորցնում էինք գնդակը: Ինչ վերաբերում է մրցակցին, ապա նրանք շատ պահեր ստեղծեցին մեր դարպասի մոտ»,- ասել է Սուբիսարետան:








































