Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն մեկնաբանել է իր թիմի պարտությունը Լա Լիգայի 15-րդ տուրում:
Հիշեցնենք, որ թիմը 1:0 հաշվով զիջեց Բիլբաոյի «Ատլետիկ»-ին:
«Մինչև 70-րդ րոպեն գերազանցում էինք հակառակորդին: Ցավալի էր գոլ ընդունել, քանի որ առավելություն ունեինք մրցակցի նկատմամբ ու վտանգավոր գրոհներ էինք կազմակերպում:
Արտասովոր է պարտվել 2 անընդմեջ խաղերում: Փորձում էինք վերականգնվել Ամստերդամում կրած պարտությունից հետո: Եթե գոլ խփեինք առաջինը, ամեն ինչ այլ կլիներ»,- հայտարարել է Մարտինոն:









































