Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Մատիա Նաստասիչը նոր վնասվածք է ստացել:
20-ամյա ֆուտբոլիստը, ով վերջերս էր ապաքինվել, մկանային վնասվածք է ստացել: Ինչպես հաղորդում է ВВС-ն, Նաստասիչը ֆուտբոլային խաղադաշտից կբացակայի 3 շաբաթով:
Ընդգծենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 9 հանդիպման ու աչքի է ընկել 1 գոլով:









































