Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, որ անգլիական ֆուտբոլում քիչ են տեղի ունենում պայմանավորված հանդիպումներ:
«Ինձ թվում է, որ անգլիական ֆուտբոլը 99,9%-ով զերծ է պայմանավորված խաղերից: Չեմ կարող հավատալ հակառակին, երբ տեսնում եմ անգլիացի ֆուտբոլիստների երջանիկ դեմքերը հաղթանակներ տոնելուց հետո:
Սակայն մենք ապրում ենք համաշխարհայնացման դարաշրջանում, և այժմ այդ չարիքը հնարավոր չէ ամբողջապես ջնջել ֆուտբոլային աշխարհից:
Անգլիական նույնիսկ ցածր դիվիզիոններում ընթանում է արդար պայքար, որին ես անձամբ հետևում եմ: Դիտել եմ, օրինակ` «Բարնետ»-ի հանդիպումները»,- ասել է ֆրանսիացի մասնագետը:








































