Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձանում երեխաները հրաշքով ողջ են մնացել այն բանից հետո, երբ նրանց փորձել են պայթեցնել հենց հեռուստահարցազրույցի ժամանակ:
Ինչպես հաղորդում է Channel 4 ռադիոկայանը, ահաբեկչությունը տեղի է ունեցել Դամասկոսի արևելքում՝ Ջոբար շրջանում: Երեխաները փողոցում տեղի լրագրողներից մեկին պատմել են պատերազմի սարսափների մասին:
Տղան ասել է, որ ցույցերից մեկի ժամանակ սպանության ականատես է եղել, իսկ աղջիկը հավելել է, որ սովորել է դիակներ տեսնել:
«Սկզբում մենք վախենում էինք ռումբերից, սակայն հետո սովորեցինք»,- ասել է տղան:
Դրանից հետո երեխաներից մի քանի մետր հեռավորության վրա պայթյուն է որոտացել: Ահեբկչության հետևանքով երեխաները և անցորդները հրաշքով չեն տուժել, անգամ քերծվածք չեն ստացել: Հարցազրույցի երկրորդ մասում լրագրողը շնորհավորել է երեխաներին ողջ մնալու կապակցությամբ, ընդ որում՝ սարսափելին այն է, որ երեխաները նույնիսկ չէին վախեցել պայթյունից: Նրանք ծիծաղելով ասել են, որ գիտեն, թե ուր պետք է փախչել պայթյունի դեպքում:









































