Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Նապոլի»-ի դեմ ՉԼ հանդիպման մասին:
«3 անընդմեջ պարտություն ենք կրել: Բայց ամբողջովին պատրաստ ենք «Նապոլի»-ի դեմ խաղին: Շատերն են ասում, որ մեր խումբն ամենաբարդն ու ամենադիտարժանն է: Կշարունակի այն մնալ դիտարժան, թե ոչ, կախված է մեզնից:
Եթե չհաղթենք առաջիկա 2 խաղերում, իրադրությունը շատ կբարդանա»,- Կլոպի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ն վաստակած 6 միավորով զբաղեցնում է F խմբի 3-րդ հորիզոնականը: Առաջին տեղը կիսում են «Նապոլի»-ն ու «Արսենալ»-ը՝ 9-ական միավորով:






































