Ֆրանսիական ՊՍԺ-ն հետաքրքրվում է Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով:
Փարիզյան ակումբի ղեկավարները պատրաստվում են «Ծեր Սինյորա»-ին առաջարկել 25 մլն եվրո: Թուրինյան ակումբի նախագահ Անդրեա Անյելին ավելի վաղ հայտարարել էր, որ չի պատրաստվում որևէ ֆուտբոլիստի ստիպողաբար պահել թիմում, եթե նա ցանկանում է հեռանալ:
ՊՍԺ-ն Պոգբային առաջարկում է 5 մլն եվրո տարեկան աշխատավարձ՝ չհաշված հավելավճարները: L’Equipe-ի փոխանցմամբ՝ գործարքը կարող է կայանալ 2014թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:








































