Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն և նրա կինը՝ Յեննի Հաուկիոն վերջապես կողմնորոշվել են իրենց տղայի անվանակոչման հարցում, ով ծնվել է դեռևս փետրվարի 2-ին։ Այս մասին Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է Facebook-ում։
«Եպիսկոպոս Էհերո Հոուվինենը այսօր կնքեց մեր տղային՝ Ահարո Վելի Վյանյամեին»,– գրել է նա ապրիլի 7-ին։
Խորհրդանշական է, որ հենց այդ օրը Նիինիստեի կինը 41 տարեկան է դառնում։ 69-ամյա նախագահի համար բանաստեղծուհի Յեննի Հաուկիոյի հետ ամուսնությունը երկրորդն է իր կյանքում։ Նրանք ամուսացած են 2009 թվականից, նորածին Ահարոն նրանց առաջնեկն է։ Բացի այդ, Նիիսնիստեն ևս երկու երեխա ունի առաջին ամուսնությունից։ Քաղաքական գործչի առաջին կինը զոհվել է 1995 թվականին՝ ավտովթարից։









































