AS պարբերականի լրագրող Գիլ Բալագեն հայտարարել է, որ կատալոնական «Բարսելոնա»-ն չի կարողացել ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի տրանսֆերը:
« «Բարսելոնա»-ն կապ է հաստատել Լևանդովսկիի գործակալի հետ, սակայն կատալոնացիներին տեղեկացրել են, որ իրենք ուշացել են: Ռոբերտն արդեն կատարել է իր ընտրությունը, թե որտեղ է շարունակելու կարիերան:
Հետաքրքիրն այն է, որ Մարտինոն համաձայնություն է տվել թիմ հրավիրել այնպիսի հարձակվողի, որի խաղաոճը տարբերվում է այդ դիրքում հանդես եկող այն ֆուտբոլիստներից, ովքեր ավելի վաղ խաղացել են կատալոնական թիմում: Մարզչի խաղային սխեմայի համար անպայման պետք է դասական «ինը համար» »,- ասել է Բալագեն:








































