Բրազիլիայում 21-ամյա ուսանողուհի Կատարինա Միլյորինին երկրորդ անգամ վաճառքի է հանել իր կուսությունը:
Աղջիկը պնդում է, որ նախկին գործարքը չի կայացել:
Ուսանողուհին իր կուսությունն առաջին անգամ վաճառքի է հանել «Փնտրում ենք կույսերի» նախագծի շրջանակներում: Աճուրդը տեղի է ունեցել նախագծի ինտերնետ-կայքում, հայտնում է National Post-ը:
Ճապոնացի մի բիզնեսմեն «լոտի» համար առաջարկել է 780 000 դոլար: Աղջիկը պետք է գնորդի հետ հանդիպեր Սիդնեյում: Նրա ամեն քայլին հետևել է ռեժիսոր Ջասթին Սիսլեյը, ով մտադիր է եղել այդ մասին փաստագրական ֆիլմ ստեղծել:
Սակայն Daily Dot կայքի հաղորդմամբ՝ ճապոնացին, տեսնելով աղջկան, հայտարարել է, որ իրեն խաբել են, քանի որ նա նման չէ իր ձեռք բերած «լոտին»:
Չնայած առաջին անհաջողությանը՝ աղջիկը որոշել է ինքնուրույն վաճառել իր կուսությունը: Սեփական Virginswanted2.com-ում նա աճուրդի է հանել իր առաջին գիշերը՝ հրավիրելով մասնակցել ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց:









































