Թուրինի «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հուսով է, որ «Ոսկե գնդակ»-ը կստանա իր թիմակից Անդրեա Պիրլոն: Դարպասապահի կազմած եռյակի երկրորդ հորիզոնականում է Քրիշտիանու Ռոնալդուն, իսկ եռյակը եզրափակում է Լիոնել Մեսսին:
«Քվեարկելու եմ Պիրլոյի, Ռոնալդուի ու Մեսսիի օգտին: Հերթականությունը չեմ խախտի»,- Բուֆոնի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն քվեարկության վերջնաժամկետը երկարաձգել է մինչև նոյեմբերի 29-ը: «Ոսկե գնդակ»-ի հանձնման հանդիսավոր արարողությունը կայանալու է հունվարի 13-ին՝ Ցյուրիխում:








































