«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը արդարացի որոշում է կայացրել` խաղադաշտից չհեռացնելով Ուեյն Ռունիին: Հիշեցնենք` հանդիպման մեկնարկային րոպեներին «կարմիր սատանաներ»-ի հարձակվողը բախվել է տանտերերի կիսապաշտպան Ջորդան Մատչի հետ:
«Փոքրիկ բախում տեղի ունեցավ: Սակայն չեմ կարծում, թե Ուեյնը դեղին քարտից ավելի խիստ պատժի էր արժանի: Հազիվ թե դա մրցակցին հարվածելու փորձ լիներ: Ուեյնը պարզապես հիասթափված էր` գնդակը կորցնելու պատճառով:
Երբ որևէ մեկի դեմքին հարվածում են, սպասում ես, որ միջոցներ կձեռնարկվեն: Այդ պատճառով մենք կորցրեցինք կողմնորոշումը»,- Sky Sports-ը մեջբերում է Մոյեսի խոսքերը:









































