Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ 0:3 հաշվով զիջեց առաջատար «Արարատ»-ին, որի կազմում դուբլի հեղինակ դարձավ թիմի լավագույն ռմբարկու Գևորգ Նռանյանը, ևս մեկ անգամ աչքի ընկավ սերբ հարձակվող Ալեքսանդր Ռակիչը:
Այսպիսով, «Արարատ»-ն իր միավորների քանակը հասցրեց 27-ի: Երկրորդ տեղում է Կապանի «Գանձասար»-ը`19 միավորով: «Շիրակ»-ը վաստակել է 18, իսկ «Փյունիկ»-ը՝ 17 միավոր:
Անընդմեջ 2 հաղթանակներից հետո «Ալաշկերտ»-ն առաջին պարտությունը կրեց և 9 միավորով զբաղեցրեց վերջին տեղը:
Վաղը` նոյեմբերի 24-ին կկայանան «Միկա» – «Ուլիս» և «Փյունիկ»-«Շիրակ» հանդիպումները:
Հայաստանի առաջնություն, 13-րդ տուր
«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 0:3
Գևորգ Նռանյան (13’) (86’), Ալեքսանդր Ռակիչ (50’)








































